ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հայրենիք և մշակույթ

Հայրենիք և մշակույթ
03.12.2022 | 12:37

Երկու տեղից, համարյա նույն ժամերին, պարտադիր ներկայանալիք ունեմ, երկուսն էլ՝ կարևոր, երկու ընտրելիք:
Առաջինին ասում եմ՝ չի լինի՞ առավոտ ծեգին մեկնենք, ժամը երեքին քաղաքում լինենք:
Զարմանում է, նման կերպ խոսելն ընդունված չէ, առավել ևս՝ այս օրերին: Ասում է՝ ի՞նչ կա ուրիշ՝ հայրենիքից բարձր:


Կա, ասում եմ, բարձր չէ, բայց համարժեք է՝ մշակույթը:
Երկրորդին էլ՝ չի լինի՞ երեկոյան վեցից հետո միջոցառումը հետաձգեք:
Սա էլ է զարմանում՝ մթնո՞վ… ավելի բարձր ի՞նչ կա, քան երկրի մշակույթն է, նրա գիրն ու գրականությունը:
Կա, ասում եմ, հայրենիքն է, առանց նրա՝ մշակույթն էլ է զուր, գիրն ու գրականությունն էլ, մեր ապրելն էլ:


Մշակույթը կանխատեսելի է, աչքներս փակ՝ ճամփան գիտենք, չենք կորցնի: Սահմանները կանխատեսելի չեն, ուշանանք՝ կկորցնենք:
Այսպես էլ ապրում ենք, մի նժարին՝ բզկտված հայրենիք ու սահմաններ, մյուսին՝ մշակույթ: Մի տեղ՝ պատերազմել, մյուսում՝ արարել:
Ի՛նչ դժբախտ ենք, չգիտենք՝ ո՞ր մի ճակատով կռվենք, ո՛ր մեկին պաշտպանենք, որն առաջնահերթենք:


Գրոհն ամեն տեղից է, ամենն էլ թանկ են, մի տեղ թուլացավ՝ մյուսն է փլվում, ու՝ հակառակը:
Զարմանահրաշ Սյունիք, հերոսական Գորիս՝ վզին օձերը փաթաթված, թշնամու դրոշը բերած՝ ուղիղ գլխներիս: Մաքառում ենք՝ չկորցնելու ոչ հայրենիք, ոչ՝ մշակույթ:
Հայի բախտ ու ճակատագիր:
Չգիտեմ էլ՝ հայերիս մոտ ո՞րն է շուտ եղել՝ հայրենի՞քը, թե՝ մշակույթը:
Միայն մի բան գիտեմ՝ մեր Գողթան երգերն առաջացել են մեր Գողթն գավառում ու… անմահացրել նրան:


Այսօր նա չկա, բայց երգերը կան:
Գողթն գավառը՝ մեզ դաս, թող Գողթնը լիներ՝ իր երգերին տիրություն աներ, իր հողից սնվեին ու բարձրանային ծառերի պես:
Երգերը շալակած չոլերը չընկնեինք, էսօր էլ հարց չտայինք՝ ո՞րն է, Բաբո, մեր հայրենիք… էն, որ ուներ բարձր երկինք ու մշակու՞յթ…


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 10483

Մեկնաբանություններ